ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ամեն ինչ լավ է

Ամեն ինչ լավ է
06.08.2025 | 21:59
Օգոստոսի 7
- Տեր, օրհնի՛ր մեզ և պահպանի՛ր մեզ, խնդրո՜ւմ ենք:
- Իմ պահպանող զորությունը երբեք չի պակասում, այլ պակասում է` այն ձեռք բերելու ձեր հետևողականությունը:
Պակասն այն չէ, որ Ես չեմ կարողանում փոթորկից փրկող ապաստան գտնել ձեզ համար. պակասը ձեր վստահությունն է` ապաստանի ապահովության վերաբերյալ:
Ամենվախ, ամեն տարակույս ոճիր է Իմ սիրո նկատմամբ:
Ախ, որդիներ, վստահեք Ինձ:
Ամեն օր ասեք, օրվա մեջ բազմիցս ասեք.
«Ամեն ինչ լավ է»:
Ասեք այն, մինչև որ հավատաք, համոզվեք դրանում:
Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ